ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Թուրքիայի քաղաքական ուղղությունը մեծ նշանակություն չունի։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ միանձնյա առաջնորդ դառնալու ձգտումը նախեւառաջ ուղղված է  քրդական հարցը լուծելուն։ «Բայց ես կարծում եմ, որ վերջին հաշվով նրա մոտ չի ստացվի։ Երկրի ներսում շատ լարված իրադրություն է»։ Նա հավելել է, որ Թուրքիան փորձում է անել ամնե ինչ՝  երկրում Քրդական աշխատավորական կուսկացության ազդեցությունը չեզոքացնելու համար։

Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվեց դրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան գերակայությամբ։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է, քան սահմանադրության հակառակորդներինը։ Նախագահական համակարգին անցում կատարող սահմանադրական բարեփոխումներն ավելի վաղ հավանության են արժանացել Թուրքիայի կառավարության կողմից, ինչպես նաեւ ստորագրվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: