Զիմբաբվեում երկու ալիգատորների մարմինների մեջ գտել են մարդկային աճյուն, որը ենթադրաբար պատկանում է նախորդ շաբաթ անհետացած պրոֆեսիոնալ որսորդ Սքոթ վան Զիլին, հայտնում է Daily Telegraph–ը։
Տղամարդն անցած շաբաթ էր անհետացել սաֆարիում։ Պարբերականի տվյալներով նա մեքենայով ճամփորդում էր իր գործընկերոջ ու մի քանի շների հետ։ Ինչ -որ պահի որսորդները հեռացել են ավտոմեքենայից ու տարբեր կողմեր գնացել։ Այդ ժամանակվանից հետո Զիլին ոչ ոք չի տեսել։
Շները ճամբար են վերադարձել առանց տիրոջ։ Նրա անձնական իրերը մնացել են մեքենայի մեջ։
Իրականացվել է որոնողական գործողություն՝ փրկարարների ու ջրասուզորդների մասնակցությամբ։ Որոնումներին մասնակցել է նաեւ ուղղաթիռ։ Որոշ ժամանակ անց Լիմպոպո գետի ափին հայտնաբերել են վան Զիլի ուսապարկը։ Ոստիկանությունը որոշել է սպանել մոտակայքում բնակվող երկու ալիգատորների,կասկածելով, որ դրանք կարող են առնչություն ունենալ տղամարդու անհետացմանը։
«Ալիգատորների ներսում մենք գտանք մի բան, որը նման են մարդու մարմնի մասերի»,- ասել է պարբերականին Սակկի Լուվրենսը, գործողության մասնակիցներից մեկը։
Դատաբժշկական փորձագետները հիմա պարզում են՝ արդյոք հայտնաբերված աճյունն իրոք ան Զիլին է պատկանում։




























