Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել, քանի որ իշխող կուսակցությունը՝ վարչապետ Էդի Ռամոյի գլխավորությամբ, որոշել է քվեարկության առաջին փուլում թեկնածու չառաջադրել, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

«Մենք թեկնածուներ չենք առաջադրել՝ նոր նախագահի ընտրության հարցում ընդդիմության հետ երկխոսելու մեր ցանկությունը ցույց տալու եւ Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի գալու համար»,- ասել է խորհրդարանի նախագահ Իլիր Մեթը:

Ալբանիայի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը փետրվարից՝  պահանջելով ձեւավորել անցումային կառավարություն՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Եթե հինգերորդ փուլից հետո նախագահ չընտրվի, խորհրդարանը կցրեն: