Սփյուռքի երկարամյա նախարար Հրանուշ Հակոբյանը դեռեւս չի շտապում հայտնել՝ նոր ձեւավորվող Կառավարությունում լինելու է, թե ոչ:
Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին թե արդյոք որոշվել է արդեն՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ:
«Կապրենք, կտեսնենք»,- կարճ պատասխանեց Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը (ամենայն հավանականությամբ՝ մայիսի 18-ին) Կառավարությունը վայր կդնի լիազորությունները: Դրանից հետո արդեն 10 օրվա ընթացքում նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, նոր վարչապետ կնշանակի:




























