Հայաստանում կհստակեցնեն դատախազի եւ քննիչի կամ քննությունը կատարող մարդու գործունեությանը ցանկացած միջամտության ձեւաչափը:
Ապրիլի 20-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:
Օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նաեւ հստակեցվում են մինչդատական վարույթում սուտ ցուցմունքների, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության համար պատասխանատվության ենթարկելու իրավահարաբերությունները:
Օրինագծի ընդունմամբ իրավական կարգավորում կունենան մի շարք արարքների քրեականացման հարցերը, որոնք տեղ են գտել քննչական պրակտիկայում, եւ այս արարքների համար քրեական պատասխանատվության սահմանումները:




























