Վեդիում ապրիլի 13-ին կամրջից նետված 39-ամյա կնոջը վիրահատությունից հետո տեղափոխել եմ հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ ողնաշարի վիրահատության ենթարկված կնոջ վիճակը բավարար է, նա մի քանի օրից հիվանդանոցից դուրս կգրվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած կնոջը վիրահատել են:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վեդիում կինը նետվել էր Գոռավան կամրջից, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:




























