Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 34-ամյա Եֆրեմ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187 հոդվածի (ավազակություն) 1-ին մասի մեղադրանքով: