Նիգերիայում 53 մարդու մեղադրել են «նույնասեռականների հարսանիք նշելու նպատակով դավադրության» մեջ, հայտնում է BBC–ն։

Աղբյուրի տվյալներով, նրանց բոլորին կալանավորել են անցած շաբաթ։ Մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը գեյ հարսանիքին ու պնդում, որ իրենց ապօրինաբար են ձերբակալել։ Հիմա նրանց ազատ են արձակել գրավի դիմաց։ Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանները պնդում են, որ ձերբակալվածները, որոնց մեծ մասը ուսանողներ են, տոնում էին ծննդյան օր, այլ ոչ թե գեյ- հարսանիք։

Նշենք, որ Նիգերիայում նույնասեռականության համար նախատեսված է պատիժ՝ մինչեւ 14 տարի ազատազրկում։