ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ միգրացիայի եւ միջազգային մաքսանենգության դեմ պայքարն այն խնդիրներն են, որոնց լուծման հարցում ԱՄՆ-ն կարող է համագործակցել Իտալիայի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ամուր սահմանները միջազգային անվտանգության կարեւոր բաղադրիչներից են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահն Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսում:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն «նոր տուն» է դարձել 18 միլիոն էթնիկ իտալացիների համար: Թրամփի խոսքով՝ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են Աֆղանստանում եւ ԻՊ-ի գորոհայինների դեմ պայքար են մղում Իրաքում եւ Սիրիայում: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը չի կարծում, որ իրենք պետք է զբաղվեն Լիբիայում «կարգուկանոնը վերականգնելով»:
«Չեմ կարծում, որ Լիբիայում մենք ինչ-որ դեր պիտի խաղանք: ԱՄՆ-ն առանց այդ էլ բավականաչափ դերեր ունի: Մենք մեր դերն ունենք ամենուր. մենք աշխարհն արդյունավետորեն ազատում ենք ԻԼԻՊ-ից: Ես դա համարում եմ գլխավոր խնդիրը, եւ հենց դրանով ենք մենք զբաղվում Իրաքում, Լիբիայում եւ այլ վայրերում»,- ասել է Թրամփը:




























