Կին ոստիկանը կարողացել է Լոս Անջելեսից Թայվան թռչել՝ մոռանալով պայուսակից հանել իր ատրճանակը, փոխանցում է BBC-ն:
Զենքը չի հայտնաբերվել անձնական զննությամբ եւ ձեռքի ուղեբեռի սքանավորմամբ:
Սանտա Մոնիկայի ոստիկանական վարչության 42-ամյա սպա Նոել Գրանտը արձակուրդ էր մեկնում եւ հետն է վերցրել անձնական ատրճանակը, այլ ոչ թե ծառայողական զենքը:
Գրանտը ատճանակի մասին հիշել է եւ վեց գնդակով ատրճանակը պայուսակում հայտնաբերել է միայն Թայվանի մայրաքաղաք Թայբեում վայրէջք կատարելիս: Կինը կատարվածի մասին հայտնել է տեղական իշխանություններին, որոնք նրան արգելել են երկրի տարածքը լքել մինչեւ քննության ավարտը:
ԱՄՆ իշխանությունները ընդունել են, որ Լոս Անջելեսի օդանավակայանում ստուգումը մանրակրկիտ չի կատարվել: «Օդանավում հրազեն հայտնվելու համար պատասխանատուները կհայտնաբերվեն»,- հավաստիացրել են ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունից:




























