45-ամյա Արեւ Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ ապրիլի 19-ին թիվ 47 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 27-ամյա Սպարտակ Մ.-ն, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: