Եթե հայոց Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ է, ապա բոլոր ջանքերն ու միջոցներն աննպատակ են : Նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է պատասխանել կարեւոր հարցին` ինչու ենք մենք ցանկանում հայոց Ցեղասպանության ճանաչում: «Եթե դա ինքնանպատակ է, ապա բոլոր ջանքերն ու միջոցներն անիմաստ են»: Նա նշել է, որ այս հարցի կարեւոր ասպեկտը փոխհատուցումներն են, որոնց մասին գոնե սկսել են խոսել: Սակայն այդ խնդրի լուծման ուղին դեռ տեսանելի չէ: Պապյանը նշել , որ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում: «2015 թվականի հունվարին հռչակագիր է ընդունվել, սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց: Մենք ոչ մի կոնկրետ գործողություն չենք տեսնում: Ավելին, քայլերը, որոնք կիրառվել են մինչեւ 2015 թվականը, դադարեցվել են: Ստացվում է, որ 100-ամյա տարելիցին պետք էր ինչ-որ բան ցույց տալ, դրանից հետո ամեն ինչ մոռացվեց», - նշել է նա:

Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ հարցում հակասական է, այնինչ գործողությունների հստակություն է անհրաժեշտ: «Այն, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել, երբեք կասկածներ չի հարուցել, այստեղ ամբողջ խնդիրը մեր պահանջների մեջ է», - նշել է նա` ընդգծելով, որ խոսքը տարածքային ու գույքային փոխհատուցումների մասին է: «Ժամանակն է հստակցություն սահմանել այդ հարցում եւ քաղաքական ուղիների միջոցով դրա լուծման միջոցներ գտնել», - կարծում է նա: