Խաբարովսկում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) վարչության վրա հարձակվողի ինքնությունը պարզվել է: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ նա նեոազգայնական խմբավորումներից մեկի անդամ էր:

«Խաբարովսկում հարձակում իրականացնողի ինքնությունը պարզվել է. նա Խաբարովսկի երկրամասի բնակիչ է՝ 1999 թվականին ծնված Ա.Վ.-ն»,- հաղորդել են վարչության մամուլի ծառայությունից: Հարձակման շարժառիթների վարկածներ առայժմ չեն հրապարակվում:

Ապրիլի 21-ին զինված անձը մտել է Խաբարովսկում ԱԴԾ-ի վարչության շենք եւ կրակ բացել ընդունարանում: Զոհվել են ԱԴԾ-ի աշխատակիցն ու մի այցելու, եւս մեկը վիրավոր է: Հարձակվողը սպանվել է: