Եվրամիությունը չի փլուզվի, եթե նույնիսկ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը հաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրահանձնաժղովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, հաղոորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե նույնիսկ Մարին Լը Պենը հաղթի, դա եվրոպական նախագծի վերջը չի լինի», - ասել է նա` մեջբերելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերի խոսքը:

Նրա խոսքով` ԵՄ-ն բավականին ուժեղ է «ապրելու» համար, եթե նույնիսկ եվրոսկեպտիկները հաղթեն ընտրություններում:

Առաջիկա կիրակի օրը` ապրիլի 23-ին, տեղի կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: