Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեմ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) եւ թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: