Միացյալ Նահանգները հաստատել են, որ ի կատար կածեն Ավստրալիայի հետ կնքած ներգաղթյալների վերաբնակեցման մասին համաձայնագիրը: Այս մասին  Սիդնեյում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը` Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Փենսի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելը չի նշանակում, թե Վաշինգտոնը «հիանում է» դրանցով:

«Մենք ի կատար կածենք այդ համաձայնագիրը` ելնելով մեր կարեւորագույն դաշնակցի նկատմամբ հարգանքից»,- հստակեցրել է նա` նկատի ունենալով Ավստրալիային: 

Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդի` Բարաք Օբամայի օրոք կնքված պայմանագիրը «հիմար գործարք» է անվանել:

Անցյալ տարվա փետրվարին ԱՄՆ-ն ու Ավստրալիան պայմանավորվել են Պապուա-Նոր Գվիենայում եւ Նաուրուում Ավստրալիայի ստեղծած միգրացիոն ճամբարների փախստականներին Միացյալ Նահանգներում տեղավորելու մասին: Ըստ դրա` ԱՄՆ-ը պետք է ընդունի 1250 փախստականի: Իր հերթին, Ավստրալիան կվերաբնակեցնի Սալվադորից, Գվատեմալայից ու Հոնդուրասից փախստականներին: