XIX դարավերջից ի վեր առաջին անգամ  Մեծ Բրիտանիան մեկ աշխատանքյաին օրվա ընթացում  քարածխով արտադրվող էլեկտրաէներգիա չի օգտագործել, հաղորդում է  BBC-ն:

Էլեկտրահաղորդման գծերի բրիտանական օպերատորի տվյալներով՝ ապրիլի 21-ը շրջադարձային է քարածուխից մինչեւ 2025 թվականը փուլային կարգով  հրաժարվելու ծրագրում:

Քարածուխը համարվում է միջավայրի աղտոտման ամենամեծ աղբյուրներից մեկը, եւ քարածխի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ եկամտաբեր է դարձել՝ արտանետումների համար մեծ հարկերի գանձման պատճառով:

Բրիտանիան աստիճանաբար անցնում է էներգիայի վերականգնվող միջոցների՝ քամու, արեւի էներգիայի օգտագործման:  Քարածխի օգտագործումից լիակատար հրաժարումը նախատեսվում է 2025 թվականին:

2015 թվականին Մեծ Բրիտանիայում փակվել է վերջին խորը քարածխի հանքը: Բայց մի քանի հանքեր դեռ շարունակում են գործել: