ՌԴ Իրկուտսկ քաղաքում մայրն օղիով թունավորել է 4 ամսական նորածնին` ցանականալով նրան հանգստացնել: Այս մասին ասվում է տարածաշրջանային քննչական կոմիտեի քննչական վարչության կայքում: Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով` անզգուշությամբ մահվան հասցնելու հետ կապված, հաղորդում է Newsru-ն:

Ըստ հետաքննության` կասկածյալը, ցանկանալով հանգստացնել 4 ամսական երեխային, որդուն օղի է խմեցրել: Ալկոհոլային թունավորման հետեւանքով երեխան մահացել է:

Նշվում է նաեւ, որ կինն ունի մանկահասակ եւս երկու երեխա, եւ նա զրկված է նրանց նկատմամբ ծնողական իրավունքներից: