ԱՄՆ-ում դատարանը ՌԴ պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդուն` Ռոման Սելեզնյովին, ով մեղավոր է ճանաչվել կիբերխարդախության մեջ, 27 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Meduza-ն:

Սելեզնյովի փաստաբան Իգոր Լիտվակը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, ոչ վճիռն «ամենայն հավանականությամբ, կբողոքարկի»:

Դատավճիռը սահմանել է Վաշինգտոն նահանգի դաշնային դատարանը: Ինչպես գրում է Reuters-ը` Սելեզնյովին նաեւ պատրաստվում են մեղադրանք ներկայացնել Նեւադայում ու Ջորջիայում:

Հետաքննության տվյլաներով` Ռոման Սելեզնյովը գողացել է մոտ 1,7  միլիոն բանկային քարտերի տվյալներ եւ դրանց մի մասը խոշոր գումարի դիմաց վաճառել խաբեբաներին:

Ռոման Սելեզնյովի հայրը որդու ձերբակալությունու ԱՄՆ արտահանձնումը առեւանգում է որակել: