Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորած ավիախումբը առաջիկա օրերին Ճապոնական ծով կմտնի: Այս մասին Ավստրալիայում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք սպասում ենք, որ դրանք (նավերը) Ճապոնական ծովում կլինեն արդեն մի քանի օր անց, մինչեւ այս ամսվա վերջ», - ասել է նա:

«ԿԺԴՀ ռեժիմը չպետք է սխալվի այն հարցում, որ ԱՄՆ-ը տարածարջանում ռեսուրսներ, մարդիկ ու ներկայություն ունի, որպեսզի հետեւենք մեր շահերին, դրանց ու մեր դաշնակիցների անվտանգությանը», -նշել է Փենսը:

Ներկա պահին ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրներկի խումբը` «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ Սինգապուրից Ճապոնական ծով է ուղեւորվում: Նշվում է, որ այդ զորավարժությունների նպատակը ԿԺԴՀ-ի ափերի մոտ ԱՄՆ-ի ուժի ցուցադրությունն է: