Թալիբան շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 150 աֆղան զինծառայող է զոհվել, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակումը տեղի է ունեցել Բալհ նահանգում տեղակայված բազայի վրա:

Ավելի վաղ ամերիկյան  ուժերի կենտրոնական հրամանատարության  մամուլի ծառայության ղեկավար Ջոն Թոմասը հայտարարել էր 50 զոհի մասին: Աֆղանստանի իշխանությունները դեռեւս զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել:

Գորոհայինները  բազա են ներթափանցել զինվորական ամենագնացներով եւ զինվորական հագուստով: Հարձակումը տեղի է ունեցել  մզկիթում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: