Անհրաժեշտ է օգտագործել Թուրքիայի ներքին խնդիրները` Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացման համար: Այս մասին հայտարարել է  Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը` ապրիլի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան դինամիկ կերպով զարգանում է: Մանրամասն դիտարկման դեպքում պարզվում է, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներ ունի: «Դա պետք է վերլուծել ու օգտագործել Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից: Ուսումնասիրել իշխանության մոտեցումներն ու փոփոխությունները հասարակության շրջանում, հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո: Լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում, եւ դրա արդյունքները ներկայացվում են պատասխանատու մարմիններին», - նշել է նա:

Մարուքյանը նաեւ ընդգծել է, որ Ցեղասպանության 100 ամյակը չպետք է դիտարկել որպես մեկանգամյա ակցիա, այլ զարգացնել այդ ժամանակ ստացածշրջադարձային քաղաքական ու հուզական կապիտալը: