Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցում հայտնաբերել տղամարդու դի: