Ֆիլիպիններում սպանվել է «Իսլամական պետության» հետ կապված «Աբու Սայաֆ» խմբավորման պարագլուխներից մեկը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը`ֆիլիպինցի զինծառայողները Բոհոլ կղզում գրոհայիններից զտման գործողություններ են իրականացնում: Նրանց տվյալներով` «Աբու Սայաֆ»-ի գրոհայինները ծրագրում էին առեւանգել զբոսաշրջիկներին:  Անցյալ շաբաթ հատուկ գործողության ընթացքում սպանվել են խմբավորման վեց գրոհայիններ, այդ թվում` «Աբու Սայաֆ»-ի պարագլուխ Խոսելիտո Մելորիյուն: