Իտալացի հայտնի հեծանվորդ Միկելե Սկարպոնին, ով «Ջիրո դ'Իտալիա» հեծանվի մրցարշավի հաղթող է դարձել 2011 թվականին, իր հայրենի Ֆիլոտրանո քաղաքում ճանապարհային պատահարի զոհ է դարձել: Մարզումների ժամանակ նրան վրաերթի է ենթարկել ավտոֆուրգոնը, հաղորդում է BBC-ն:

37-ամյա մարզիկը վաղ առավոտյան սկսել է հեծանվով մարզումները: Ավտոմեքենան նրան հարվածել է տան մերձակայքում գտնվող խաչմերուկում: Բախումը մահացու է եղել Սկարպոնիի համար:

Սկարպոնին իր մասնագիտական կարիերան սկսել է 2002 թվականին եւ Իտալիայում հասել լավագույն արդյունքների:

Միկելե Սկարպոնին ուներ կին ու երկու երեխա: