Ֆրանսիայի Ռուան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մի մարդ է տուժել, չարագործը թաքնվել է, հայտնում է Actu թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս- արեւմուտքում, Նորմանդիա տարածաշրջանի կենտրոնում։ 36-ամյա տղամարդը վիրավորում է ստացել ոտքի մասից ու հոսպիտալիզացվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատակիցները։

Թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ չարագործը թաքնվել է հանցագործության վայրից։

Պարբերականի տվյալներով, միջադեպի հնարավոր պատճառը կարող էր դառնալ ծանոթների միջեւ ծագած վեճը։ Ոստիկանությւոնը հետաքննություն է սկսել հանգամանքները պարզելու նպատակով