Ադրբեջանի եւ Իրանի սահմանին թմրառաքիչը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից, խարակիրի է իրականցրել։
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ ապրիլի 20-ին, մոտ 22։30-ին ձերբակալվել են Եվլախի շրջանի բնակիչներ Մուշվիգ Նիազգուլիեւն ու Ռամին Ջաֆարովը։ Նրանք փորձել են Իրանից ապօրինաբար երկրի տարածք մտցնել թմրանյութեր ու անհետանալ։ Խուզարկության ժամանակ առգրավվել է 1 կգ 250 գրամ հերոյին եւ 950 գրամ մարիխուանա։
Փորձելով փախչել՝ Ջաֆարովը սահմանապահներին դիմադրություն է ցույց տվել, եւ ինքն իրեն դանակով հարվածներ հասցրել։ Վիրավորին բժշկական կետ են տեղափոխել, նրա վիճակը կայուն է։
Գործի առթիվ օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։




























