Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 85-ամյակի առիթով Փհենյանը լայնածավալ հրետանային զորավարժություններ է անցկացրել: Ըստ ՌԲԿ-ի՝ դրանք անցկացվել են Վոնսան քաղաքի մերձակայքում:
Աղբյուրների փոխանցմամբ՝ զորավարժություններին ներկա է գտնվել անձամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Փորձագետները ենթադրում էին, որ բանակի օրվա առիթով Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հերթական անգամ կցուցադրի իր ռազմական հզորությունը, ինչպես երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակի տոնի ժամանակ: Ապրիլի 16-ին Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր արձակել, սակայն փորձարկումն անհաջողությամբ էր ավարտվել. հրթիռի թռիչքը 5 վայրկյան էր տեւել:
Հիմա ենթադրվում էր, որ ապրիլի 25-ին Կիմ Չեն Ընը հերթական միջուկային փորձարկման հրաման կտա, բայց այս անգամ նա բավարարվել է հրետանու հարվածի ցուցադրությամբ:




























