«Ժամանակ»-ի տեղեկություններով, նախօրեին աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել Թալինի ԱԱԾ պետը: Ավելի ճիշտ, վերջինիս իր ղեկավարությունը դիմում գրել է տվել: Թե որն է նրա աշխատանքից ազատվելու իրական պատճառը՝ հայտնի չէ, սակայն առիթը դարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա այցը Թալին: ՀՀ Առաջին նախագահը երեկ այցելել էր Թալինի տարածաշրջանի Աշնակ գյուղ՝ նախկին քաղբանտարկյալներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյաններին: Եւ ահա, այցից մեկ օր առաջ Թալինի ԱԱԾ պետին կանչել են Երեւան եւ դիմում են գրել տվել այն պատճառաբանությամբ, որ վերջինս նախապես տեղեկացված չի եղել առաջին նախագահի Թալին կատարելիք այցի մասին: