Ստամբուլի Պենդիկի շրջանում ապրիլի 26–ին ուսանողներին տեղափոխող միկրոավտոբուսի մեջ ընթացքի ժամանակ պայթյուն է որոտացել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  ուսանողներին տեղափոխող միկրոավտոբւսի մեջ պայթյունի հետեւանքով 4 ուսանող թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պայթյունի հետ կապված։