Չինաստանում օնլայն խաղերի գրանցման համար կպահանջվեն իրական անունները, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում կատարելով երկրի մշակույթի նախարարույթնաը:

Նոր կանոնները կգործեն այս տարվա մայիսի 1-ից:

Օգտատերերը օնլայն խաղերին գրանցվելու համար պետք է լրացնեն անձնական տվյալները: Բացի այդ, օնլայն խաղերի օպերատորները պետք է պահպանեն օգտատերերի տվյալները՝ հարկ եղած դեպքում դրանք  վերահսկող մարմիններին ներկայացնելու համար:

Օպերատորներին առաջարկվում է նաեւ սահմանափակել անչափահասներին հատկացվող խաղային ժամանակը: