Պրիելբրուսյեի Տերսկոլ լեռնադահուկային առողջարանային բնակավայրը քիչ էր մնում ձնահոսքի տակ թաղվեր: Հոլովակը Facebook-ում հրապարակել է տեղացի ուղեկցորդ Օլեգ Կոշկարեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խցիկը գրանցել է լեռան լանջերից իջնող ձյան հսկայական զանգվածը: Լեռան ստորոտին գտնվող մարդկանց մի մասը խուճապի է մատնվել, իսկ մոտակայքում գտնվող զբոսաշրջիկն անգամ ծնողներին հրաժեշտ է տվել:
Բարեբախտաբար, ձնահոսքը կես ճանապարհին կանգնել է, եւ ոչ մեկը չի տուժել:




























