«Ելք» դաշինքն այսօր՝ ապրիլի 29-ին, նախընտրական քարոզն անցկացնում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նիկոլ Փաշինյանն ավագանու անդամների հետ բակերով շրջելիս նկատեց, որ դրանք անբարեկարգ են, բացի այդ ավտոտնակները չափազանց շատ են, որոնց պատճառով երեխաների համար խաղահրապարակներ չկան:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ Երեւան քաղաքում կանաչ տանիքներն ավելացնելու խնդիր կա:

«Այսօր Երեւանի կանաչ տարածքները միջազգային ստանդարտից երկու անգամ ավելի քիչ են: Այդ պատճառով էլ Երեւանում ամեն տարի տապն ավելի անտանելի է  դառնում, այսօր քաղաքում կանաչ տանիքներն ավելացնելու խնդիր կա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, նրանք, որոնք իր առաջարկած նախընտրական ծրագրերն անիրատեսական են համարում՝ հուսահատության գաղափարախոսության կրողներ են. «Այն մարդիկ, որոնք հուսահատության գաղափարախոսության կրող են,  ցանկացած պոզիտիվ բան անիրատեսական են համարում»: