Երկուշաբթի գիշերը Շվեդիայի շիաների ամենախոշոր Իմամ Ալի մզկիթում, որը գտնվում մայրաքաղաք Ստոկհոլմ հյուսիսային Յերֆելլա արվարձանում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է «»ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով շվեդական SVT հեռտուստաալիքին։

«Կասկածում են, որ դրսից է հրդեհվել», — ասել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Լարս Բիստրեմը։

Հրդեհի մասին ոստիկանություն հաղորդում է ստացվել կիրակի օրը, տեղի ժամանակով՝ 23։16-ին։ Տուժածների մասին հաղորդումներ չկան։

Մզկիթում գտնվում է գրադարան, որտեղ ավելի քան 3 հազար գիրք է առկա։ Պարզ չէ՝ արդյոք գրքերը այրվե՞լ են։

«Համաձայն նախնական կանխատեսումների՝ վնասվել է շինության 30-50 տոկոսը։ Տվյալ պահին մենք գիտենք այսքանը», - ասել է մզկիթի ներկայացուցիչ Ակի Զահիրին։

Նրա խոսքով՝ մզկիթի տարածքը մոտ 3500 ք/մ է։