ԱՄՆ Պետդեպարտամենտը մայիսի 1-ին երկրի քաղաքացիների համար հրապարակել է նախազգուշացում առաջիկա չորս ամիսներին Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների պահպանվող սպառնալիքի մասին։ Այս նախազգուշացումը սպառվում է 2017-ի սեպտեմբերի 1-ին»,- ասվում է փաստաթղթում։

«Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած վերջին հայտնի դեպքերը ցույց են տվել, որ ԻՊ-ն , «Ալ Կաիդան» ու դրանց հետ կապակցված խմբավորումները հնարավորություն ունեն ծրագրել ու իրականացնել ահաբեկչական հարձակումներ Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նաեւ հիշեցնում են, որ «ահաբեկիչներին համակրող» կամ «ինքնաարմատականացված ծայրահեղականները» կարող են հարձակում իրականացնել առանց նախազգուշացման կամ գրեթե առանց նախազգուշացման։