Շվեյցարիայի դաշնային հեռախուզական ծառայությունը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

«Շվեյցարիայում ահաբեկչության սպառնալիքը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա»,- ասված է հատուկ ծառայությունների զեկույցում:

«Եվրոպայում, այդ թվում՝ Շվեյցարիայւմ, ահաբեկչությունների հավանականությունը շարունակում է բարձր մնալ ջիհադի գաղափարով տարված ահաբեկիչների կողմից: Հարկ է նոր հարձակումներ սպասել»,- զգուշացրել է գերատեսչությունը: