Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել երկրում երկքաղաքացիության չեղարկմանը։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Berliner Zeitung պարբերականի հետ հարցազրույցում, չորեքշաբթի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախընտրական քարոզարշավի թեման, ինչպես 1999 թվականին, չի դառնա երկքաղաքացիությունը», — հայտարարել է Մերկելը՝ հավելելով, որ «ուղղակի կապ չի տեսնում հանրաքվեի արդյունքների» եւ գերմանական միգրացիոն օրենսդրության հնարավոր փոփոխությունների միջեւ, այնինչ «քաղաքացիության հարցը կենտրոնական նշանակություն ունի Գերմանիայում լավ ինտեգրման համար»։

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել ապրիլի 16-ին, որտեղ փոքր տարբերությամբ հաղթել են սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները։