Ալյասկայի շրջանում առաջին անգամ «Տու-95» երկու ռազմավարական ռմբակոծիչները  Սու-35 երկու կործանիչների ուղեկցությամբ մտել էին ԱՄՆ ՀՕՊ ճանաչելիության գոտի, հայտնել է Fox News–ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին։

Նրանց տվյալներով, օդանավերի մոտեցումը ֆիքսվել է մայիսի 4-ի վաղ առավոտյան, նրանց ընդառաջ են դուրս եկել Էֆ-22 «սթելս» կործանիչները, որոնք այդ պահին պարեկություն էին իրականացնում Չերիոթ բնակավայրից հարավ արեւմուտք։

Հեռուստաալիքը նշում է, որ ամերիկյան ՌՕՈւ-երը առաջին անգամ են Ալյասկայի մոտ դիտարկել ռուսական Սու-35-ի թռիչքը, որոնց ուղեկցում էին ռուսական ռմբակոծիչները։

Ապրիլի վերջին ռուսական ռմբակոծիչները  չորս օր շարունակ թռիչքներ են իրականացրել Ալյասկայի մոտ։ Նման քանակության թռիչքներ առաջին անգամ են ֆիքսվել 2014-ից այս կողմ։