Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) եւ Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները փորձել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին սպանել ինչ-որ կենսաքիմիական նյութի միջոցով, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Կորեական թերակղզու շուրջ լարվածությունը վերջին ամիսներին մեծացել է՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների հետ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների տարբերակը, սակայն մտադիր է կենտրոնանալ պատժամիջոցներով Փհենյանի վրա ճնշում գործադրելու վրա: