Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածուները՝ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լը Պենն ու «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոն, չնայած քաղաքական նախընտրությունների արմատական տարբերությանը, ընտրությունների արդյունքներին կհետեւեն պատմական վայրերում՝ Նախոլեոն 3-րդի որսորդական տնակում եւ Լուվրի առջեւ գտնվող հրապարակում։

Մակրոնը Լուվրին մերձ հրապարակն ընտրել է, երբ Փարիզի իշխանություններն արգելել են հանրահավաք անել Էյֆելյան աշտարակի մոտ։

Լը Պենը արդյունքները կլսի Փարիզի հարավ-արեւելքում, Վենսենի անտառում գտնվող որսորդական նստավայրում։