Միջերկրական ծովում մոտ 6 հազար միգրանտի 2 օրում՝ մայիսի 5-ին եւ 6-ին, փրկել են Իտալիայի ափերի մոտ, հայտնում է The Local-ը:

Նրանց մեծ մասին արդեն ափ են հասցրել, եւս մոտ հազար մարդ «Բժիշկներ առանց սահմանների» նավում է:

Իտալիան եւ Լիբիան վերջին ամիսներին սկսել են առաջ մղել համագործակցությունը, որ կրճատեն կյանքը վտանգի ենթարկող մարդկանց թիվը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարվա սկզբից Լիբիայից Իտալիա է ժամանել մոտ 37 հազար մարդ: