Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է 63 տոկոսով, նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենը ստացել է ձայների 37 տոկոսը, հայտնում է բելգիական Libre պարբերականը՝ վկայակոչելով Ipsos ինստիտուտի տվյալները:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 23-ին, որի արդյունքներով ձայների 24,01 տոկոսով հաղթել է Էմանուել Մակրոնը, Մարին Լը Պենը եզրափակել է 21,3 տոկոսով: Ինչպես վկայում են ՆԳՆ-ի տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման եւ արդյունքների ամփոփման համար, տեղական ժամանակով ժամը 17.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 65,3 տոկոս: