Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցել է Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երեւանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը: Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում:

Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաեւ Երեւանի հոգեւոր-մշակութային կերպարի ձեւավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երեւանի գլխավոր նկարիչը: Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- նշել է քաղաքապետը: