Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում կարելի է  հակամարտության կարգավորման արդյունքներ ակնկալել, ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը:

«Մենք շատ բան ենք ակնկալում ԵԱՀԿ գագաթնաժողովից, որը կայանալու է նախորդ գագաթնաժողովից 10 տարի հետո»,- ասել է Բահար Մուրադովան:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ընդլայնվել է գագաթնաժողովի նախաշեմին:

«Նախագահները քանիցս հանդիպել են ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի ջանքերն ավելացել են, կարելի է ակնկալել ինչ-ինչ արդյունքներ»,- ասել է Մուրադովան:

Նա նշել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող են համաձայնեցվել սկզբունքները, եւ ընդունվել մի փաստաթուղթ:

«Իհարկե, եթե նման փաստաթուղթ ստորագրվի, դա հրաշալի բազա կլինի բանակցային գործընթացի հերթական փուլի համար: Դրա համար կարեւոր է Հայաստանի կողմից կառուցողական դիրքորոշուման արտացոլումը»,- ասել է Մուրադովան, հաղորդում է Trend-ը:

Գագաթնաժողովն Աստանայում կայանալու է դեկտեմբերի 1-2-ին: Նախորդ գագաթնաժողովը կայացել էր 1999թ., Ստամբուլում: