Հայաստանի կառավարությունը 361 մլն դրամ է (741 հազար դոլար) հատկացրել Լոռու մարզի ենթակառուցվածքների եւ կոմունալ տնտեսությունների վերանորոգման համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում:

Այդ գումարով կնորոգվեն կոյուղին, փողոցները, բնակելի շենքերի տանիքները, ինչպես նաեւ մեկ կամուրջ եւ դպրոց: