Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող 9/29 ընտրական տղամասում այսօր՝ մայիսի 14-ին, ուրիշի փոխարեն ստորագրելու դեպք է գրանցվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ելք» դաշինքի վսռահված անձ Արամ Գասպարյանը պատմեց, որ զոքանչը ստորագրել է փեսայի փոխարեն:
«Քաղաքացին եկավ, տեսավ, որ իր փոխարեն արդեն ստորագրել են: Պարզվել է, որ նրա փոխարեն քվեարկել է զոքանչը, քանի որ հանձնաժողովի անդամներից մեկը սխալ սյունակ է ցույց տվել ստորագրելու համար»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Արմենուհի Սարգսյանը նշեց, որ դեպքն արձանագրվել է:
«Ուղղակի քաղաքացին շփոթվել էր, իր ազգանվան փոխարեն ուրիշի ազգանվան դիմաց էր ստորագրել: Դեպքն արձանագրվել է, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Արմենուհի Սարգսյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս պահի դրությամբ 1490 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 660-ը:
Հիշեցնենք, որ Երեւանում մայիսի 14-ին անցկացվում են Երեւանի ավագանու ընտրություններ: Մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանին»:





























