Տնտեսական մրցակցության խնդիրների առումով Հայաստանում հասարակական իրազեկման մակարդակը շատ ցածր է: Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Նրա խոսքով՝ տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող խնդիրները շատ են եւ միայն ՏՄՊՊՀ-ն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը, ուստի անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:

Շաբոյանը նշեց, որ քաղաքացիներից  քչերն են զանգահարում եւ զգուշացնում իրենց հուզող տնտեսական խնդիրների մասին: ՏՄՊՊՀ-ն ոլորտի խնդիրների մասին տեղեկանում է իր կողմից իրականացվող մոնիտորինգի հիման վրա, որոնք հաճախ լիակատար չեն արտացոլում իրական պատկերը: ՏՄՊՊՀ-ն այդ նպատակով ստեղծել է հասարակական խորհուրդ, որն էլ կաջակցի քաղաքացիներից հուզող խնդիրների լուսաբանմանը: