Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը Երեւանի ավագանու ընտրություններում աջակցել է ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին: Այսօր՝ մայիսի 14-ին, քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է, որ այդ աջակցության շրջանակում ինքը ծառատունկ է կազմակերպել, «Նոր տարվա լույսերն են սարքել»:

Հարցին՝ արդյոք իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողներին հորդորել է Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Արդեն հորդորած ա, կարիք չկա»: