Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վրա իշխող ՀՀԿ-ն տասնապատիկ շատ է ծախսել, քան ընդդիմությունը։ Այս մասին են վկայում նախընտրական շտաբերի հիմնադրամների մասին տվյալները, որոնք ներկայացրել է ԿԸՀ Վերահսկիչ -տեսչական ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը մայիսի 14-ին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Ելք» դաշինքը իր նախընտրական հիմնադրամում հավաքել է 7 մլն 279 հազար դրամ, չօգտագործված մնացորդը՝ 214 հազար դրամ։ «Երկիր ծիրանին» հավաքել է 2 մլն 634 հազար դրամ, հաշվին մնացել է 900 հազար դրամ։ ՀՀԿ-ն հավաքել է 96 մլն 190 հազար դրամ, հաշվին մնացել է 1 մլն 701 հազար։

Բաբիկյանը հիշեցրել է, որ նախընտրական հիմնադրամները չպետք է գերազանցեն 100 մլն դրամը, ինչը պահպանվել է։ Այլ խախտումներ հաշվետվությունների մեջ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երեւանում անցկացվել են Երեւանի ավագանու ընտրությունները։