Երեւանի ավագանու ընտրությունների օրը Հայաստանի ոստիկանությունը 69 ահազանգ է ստացել խախտումների մասին։ Այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ մայիսի 14-ին հայտնել է ոստիկանության աշխատակազմի ղեկավար, գնդապետ Մերուժան Հակոբյանը։

Ընտրատեղամասերի փակման պահի դրությամբ (20։00) 3 ահազանգը վերաբերում էր ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկության ժամանակ հարկադրանքին, 14-ը՝ քաղաքացիների կամքի արտահայտմանը խոչընդոտելուն, 5-ը՝ խուլիգանություններին, 4-ը՝ վստահված անձանց ու դիտորդների գործունեությանը խոչընդոտելուն, 17-ը՝ կրկնաքվեարկությանը կամ ուրիշի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 2-ը՝ լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն, 17-ը՝ այլ խախտումների։

17 ահազանգերի առթիվ սկսվել է հետաքննոթյուն, մնացածի մասով նյութերը ուսումնասիրվում են։

2 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, 16՝ ոստիկանության աշխատակիցներից, 29-ը՝ ի գիտության է վերցվել լրատվամիջոցների հրապարակումներից, 6-ը՝ դիտորդներից, 1-ը՝ ԿԸՀ անդամից, 11-ը՝ քաղաքական ուժերի վստահված անձանցից, 4-ը ՝ այլ աղբյուրներից։

Հիշեցնենք, որ Երեւանում մայիսի 14-ին կայացել են Ավագանու ընտրությունները։